Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Ֆրանսահայ բժիշկները կրկին Արցախում են

ԼՂՀ ԱՆ. Ֆրանսահայ բժիշկները կրկին Արցախում են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն   ապրիլի 11-ին ընդունել է ֆրանսիական «Հայ-մեդ» բժշկական, մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին:


Նախարար Արայիկ Բաղրյանը շնորհակալություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին ԱՀ առողջապահության համակարգին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:


Ֆրանսիական «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախաձեռնությամբ ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում ապրիլի 7-11-ը կազմակերպվել է «Բաց դռների օր»:


Ֆրանսահայ բժիշկները կրկին Արցախում ենԺան Միշել Էքերյանը և Ֆրանսիայից ժամանած բժիշկները իրականացրել են անվճար խորհրդատվություններ և վիրահատություններ: Խորհրդատվություն են ստացել 45-ից ավել քաղաքացի: Ֆրանսահայ ուրոլոգ Շանթ Բալյանը և տրավմատոլոգ Միքայել Չափարյանը արցախցի բժիշկների հետ կատարել են շուրջ 20 վիրահատություն:


Այցի շրջանակներում Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվել է սեմինար բժիշկների համար և ֆրանսահայ մասնագետներն Արցախի գործընկերներին են փոխանցել ժամանակակից անեսթեզիոլոգիայի ու ուրոլոգիայի նորագույն մեթոդները, բուժօգնության եվրոպական չափանիշները:


Բացի բժշկական ծառայություններ մատուցելուց հիմնադրամի կողմից ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ շրջանների բուժհիմնարակներին տրամադրվել են մի շարք գործիքներ, դեղորայք և բժշկական անհրաժեշտ պարագաներ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության ընդլայնման շրջանակները:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ